00:00:00

Վերջին 2 ամսվա ընթացքում Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք չեն կիսում ՀՀ վարչապետի մոտեցումները․ Աբրահամյան

18:05, 04 նոյեմբեր 2019

Irakanum.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Ի՞նչ կարծիք ունեք Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա հնչեցրած հայտարարությունների մասին: Փաշինյանը շեշտեց, որ Արցախյան խնդիրը պետք է կարգավորվի այնպես, որ լուծումը բավարարի երեք ժողովուրդներին էլ: Այնինչ ամիսներ առաջ նա Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այսինքն հիմա նա դարձյալ առանձնացնու՞մ է Արցախի ժողովրդին: -Չեմ պատրաստվում մեկնաբանել և համեմատական վերլուծություն իրականացնելու Հայաստանի վարչապետի հայտարարությունների վերաբերյալ: Միայն կարող եմ մի բան նշել, որ վերջին 2 ամսվա ընթացքում Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք չեն կիսում ՀՀ վարչապետի մոտեցումները: Ավելին՝ այս ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված առավել կոշտ բնույթ են կրում: ՀՀ վարչապետի պնդմամբ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Արցախի և ՀՀ իշխանությունների տեսակետները համընկնում եմ: Կա՞ արդյոք նման բան: Դեռ այս տարվա սկզբին՝ մարտին, Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Հայաստանի վարչապետը նշել է, որ մինչև այս պահը քննարկված փաստաթղթի շուրջ ճգրտման ենթակա հարցեր կան ու  դրանք հստակեցված չեն: Որքան տեղյակ եմ, դրանք մինչև այժմ էլ հստակեցված չեն, չկա նաև նոր փաստաթուղթ, որի շուրջ քննարկումներ են ընթանում: Այսինքն՝ տեսակետների համընկնում ինչի շուրջ: Եթե խոսքը բանակցությունների վերսկսման մասին է, ապա բոլորս էլ շահագրգիռ ենք, սակայն Ադրբեջանից համարժեք արձագանք չկա: Եթե խոսքը լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումներկ մասին է, ապա այստեղ վերապահումներ ունեցողը միայն Ադրբեջանն է: Ի՞նչ փուլում են Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունները: Առաջընթաց տեսնու՞մ եք: Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ սահմանին լարվածությւոնը նվազել է և դա իր և Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: Համամի՞տ եք: Եթե գնահատելու լինենք իրավիճակն առաջնագծում վերջին մեկ տարվա ընթացքում, ապա նախորդ տարվա համեմատ հրադադարի ռեժիմի խախտումների նվազում կա: Սակայն սա չի նշանակում, որ իրավիճակը կողմերին հեռացրել է ռազմական գործողություններից և մոտեցրել բանակցությունների սեղանին: Ավելին՝ այս մեկ տարին Ադրբեջանն օգտագործել է առաջնագծում և խորքում ինժիներական-ամրաշինական մեծ աշխատանքների իրականացման համար, իսկ որոշակի փուլերում, կարճ լարվածության ալիքներ ենք ունեցել: Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ակտիվ սպառազինվել, այլ շարունակում է հետ քայլը բանակցային գործընթացից: Ձեր գնահատմամբ ՀՀ ներկայիս իշխանությունն ընդհանրապես ունի՞ Արցախի հարցում որդեգրած կոնկրետ քաղաքականություն, թե՞ առայժմ ամեն բան ընթանում է կոնկրետ գործընթացից խուսանավելու տրամաբանությամբ: Հայաստանն ու Արցախը շահագրգռված են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորման հասնելուն, սակայն ցավոք, դա միայն մեզանից չի կախված: Ինչ վերաբերում է գործընթացից խուսանավելուն, ապա նախ պետք է արձանագրել, որ իրականում բոլորի համար բարդ իրավիճակ է և չպետք է ակնկալել, որ այն պարզ ու արագ լուծում ունի: Երկրորդ, Ադրբեջանը կարծես դադար է վերցրել, չի անում որևէ քայլ, ինչը հնարավորություն կտա գործընթացում առաջ շարժվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր