00:00:00

Գյումրիում տներից մեկում տեղի է ունեցել փլուզում

15:28, 02 նոյեմբեր 2019

«911» ծառայություն նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10 քմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի, քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերին, Շիրակի և Արագածոտնի մարզերի hուշարձանների պահպանության տարածքային բաժնի երկրորդ կարգի և քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների գծով գլխավոր մասնագետներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր