00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին մահվան ելքով վրաերթ կատարած «Lexus»-ի իրական վարորդին (տեսանյութ)

02:32, 01 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 31-ին հայտնաբերվել է այսօր Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Lexus» մակնիշի 50 СG 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալը, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը Էջմիածին քաղաքի Չերնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանն է, ով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա անհատ ձեռներեց է, իսկ վրաերթից հետո Վաղարշապատի ոստիկանություն էր ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել էր, որ վրաերթն ինքն է կատարել: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները նրա «կուտը չկերան» և տաք հետքերով, ստացված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն կատարելով բացատրական աշխատանքներ, ոստիկանություն մեղակայանով ներկայացավ իրական վրաերթ կատարողը: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննիչի որոշմամբ Ռ. Կարապետյանը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, այսօր վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանի մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել. բախվել էին նրա վարած «Mercedes» մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալբերտ Առաքելյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 07-ի վարորդը հիվանդանոցում մահացել էր, իսկ Գ. Հովհանիսյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշված արարքի համար հարուցվել էր քրեական գործ և գործն ուղարկվել էր դատարան, ու Գ. Հովհաննիսյանը դատապարտվել էր: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում: Վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: https://www.youtube.com/watch?v=b9UGzZEAV7M

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր