00:00:00

«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանով

21:55, 08 հոկտեմբեր 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը Հայաստանի վարչապետն ու նրա թիմակիցները հաճախ են տարբեր առիթներով փորձում զուգահեռներ անցկացնել նախկին և ներկա իշխանությունների քաղաքականության միջև: Մի զուգահեռ էլ ես անցկացնեմ: Ուղիղ մեկ տարի առաջ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովի ապակառուցողական ելույթի՝ հստակ նշել եմ. «Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»: Եվ դա արվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Կորեայի, Հունգարիայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ:
Հ.Գ. Ավաղ, այսօր արդեն Ալիևն է հակահայկական հայտարարություններ անում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր: Սա է իրականությունը: Հ.Հ.Գ. Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լուծումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր