00:00:00

Մեղրի համայնքը մինչև տարեվերջ գազ կունենա. գործնական քայլերն արդեն իրականացվում են

18:36, 08 հոկտեմբեր 2019

Մեղրի համայնքը մինչև տարեվերջ կունենա գազ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Մեր հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Մեղրիում: Այնտեղ տեղեկացանք, որ Մեղրին խորհրդային տարիներից գազ չունի: Մենք հարցը բարձրացրեցինք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետն իր մոտ այն արձանագրեց, և օրեր հետո տեղեկացանք, որ արդեն տեղում չափագրումներ են կատարվում: Արձանագրենք, որ մեր հանձնաժողովի արտագնա նիստի արդյունքում Մեղրին գազ կունենա մինչև նոր տարի»,-ասաց Միքայել Մելքումյանը: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, որ համայնքի գազի հարցը բարձրացրել են Ազգային ժողովում: «Այժմ գործնական քայլեր են իրականացվում, խնդիրը օպերատիվ լուծում է ստանում»,-ասաց Մխիթար Զաքարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր