00:00:00

Դատարանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

17:50, 08 հոկտեմբեր 2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին. «Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելը դատարանի կողմից դիտում ենք անօրինական եւ խոշտանգում։ Դատարանը նպաստում է, որ Գրիգորյանը զրկվի արդյունավետ բուժվելուց եւ դատարան ներկայանալուց՝ բխող բոլոր իրավական հիմնավորումներով»,- նշել էր պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը․«Նա 24-ժամյա ռեժիմով գտնվում է բժիշկների հսկողության տակ, ուստի այս առումով դատարանին ուղղված խոշտանգման վերաբերյալ գնահատականները խիստ սուբյեկտիվ են»,-ասել էր նա։ Այսպիսով, այսօրվա դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժ․ 12։00-ին։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր