00:00:00

Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ

12:47, 08 հոկտեմբեր 2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու: Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով՝ տրվել են հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ: Մշտադիտարկումը շարունակվում է, ավարտից հետո կհրապարակվեն ամփոփ արդյունքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր