00:00:00

Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

16:04, 08 հոկտեմբեր 2019

Երևանի ավագանին միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշում: Հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշմանը միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ: Որոշման նախագիծը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը: «Էրեբունի -Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը տրամադրվել է ավագանու բոլոր խմբակցություններին, ավագանու անդամներին և մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղից ստացվել է դրական եզրակացություն»,- ներկայացրեց Վարդանյանը: Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն ընդգծեց, որ հանձնաժողովում հարցը քննարկել են և մեծ սիրով ու խորը հարգանքով տվել են դրական եզրակացություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր