00:00:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,1 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

12:39, 29 օգոստոս 2019

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ԿԲ տեղեկանքի համաձայն՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, որ իսկապես, երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլինեին Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը», - ասաց  վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր