00:00:00

ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը

17:25, 19 օգոստոս 2019

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մասնավոր միկրոավտոբուսը օգոստոսի 18-ի գիշերը վթարի էր ենթարկվել Նովոսիբիրսկ-Կոչկի-Պավլոդար մայրուղու վրա: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը: Լրատվամիջոցը ՀՀ քաղաքացիություն ունեցող մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություններ չէր հաղորդում: Գործակալության տվյալներով` տուժողների մեջ կան նաև Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր