00:00:00

Փաշինյանը հեռացավ ՔՊ գրասենյակից․ որոշումը՝ քիչ անց

16:28, 19 օգոստոս 2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  փակ հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպման թեման Ամուլսարի  հանքի շահագործումն էր։ Մինչ պատգամավորների հետ հանդիպելը, վարչապետը Բաղրամյան 26-ում հանդիպում էր ունեցել բողոքի ընդդեմ Ամուլսարի բողոքի ակցիա իրականացնողներից ձեւավորված խմբի հետ։ «Ուրախ եմ ձեզ տեսնելու, չեմ պատասխանելու»,- ասաց վարչապետը, ի պատասխան լրագրողների այն հարցի, թե հանքը շահագործվելու է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանն արագ հեռացավ։ Լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի։ Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ այսօրվա մեջ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղիղ հեռարձակմամբ, կամ հայտարարությամբ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր