Ամուլսարի պահպանության հարցով շահագրգռված քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց լարվածություն սկսվեց։
Իրավապահները պատ են կազմել ու ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մտնել ԱԺ այգի։ Ոստիկանները հայտարարեցին՝ անվտանգության կանոնների պահպանման սկզբունքներից ելնելով է, որ փակում են Աժ այգու մուտքը։
Ակտիվիստները նշում էին՝ ԱԺ այգի են ցանկանում մտնել՝ հանրային քննարկում անցկացնելու նպատակով: Ակտիվիստները պահանջում են այգու մուտքը բացել։
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ դժգոհ են քննարկման արդյունքներից։