00:00:00

Ինչ է ասել վարչապետը Ամուլսարի շահագործման մասին

14:59, 19 օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ այս պահին հանքի շահագործումը դադարեցնելոը հիմքեր չկան, բայց չի ասել, որ պետք է շահագործվի: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա: Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի` Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր