00:00:00

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

11:59, 19 օգոստոս 2019

Ինչպես հայտնել ենք, այսօր Ջերմուկից մեկնարկել էր ավտոերթ դեպի Բաղրամյան 26: Այժմ Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով վարչապետը քննրկում է անցկացնում Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ: Այս պահին բաղմաթիվ քաղաքացիներ հավաքցած են Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ բողոքի ակցիա են անցկացնում: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր