00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ Արփիի ծննդյան օրը Բահամյան կղզիներում նշելու մասին

18:55, 18 օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել․ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:
Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով: Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա: Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին: Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է: Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր