Առաջիկայում կառավարությանը երկու բարդ որոշում պետք է կայացնի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման եւ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Ինչու կառավարությունը, որովհետեւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ խորհրդարանը դակում է այն օրենքները, որոնց նպատակահարմարությունը տեսնում է գործադիր իշխանությունը։
Այս օրերին, երկու կարեւորագույն հարցի վերաբերյալ հնչող տեսակետները տարբեր են։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչպես Ամուլսարի, այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իշխող մեծամասնությունում կան տարաձայնություններ, սակայն իրականում հրապարակ նետված տարբեր դիրքորոշումները պարզապես նպատակ ունեն լռեցնելու խնդիրների վերաբերյալ տարբեր հասարակական ու քաղաքական շերտերին, որոնք չեն բացառել բողոքի տարաբնույթ գործողությունների միջոցով փորձելու խոչընդոտելու հանքի շահագործումն ու կոնվենցիայի վավերացումը։
Irakanum.am-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ ինչպես Ամուլսարի հանքի շահագործման, այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ իշխանությունը ունի քաղաքական որոշում՝ կոնվենցիան կվավերացվի, Ամուլսարի հանքն էլ կշահագործվի։
Ինչ վերաբերում է հնչող այն տեսակետներին, թե իշխանության ներսում եւս կան առանձին թեւեր ու գործիչներ, ովքեր դեմ են կոնվենցիային եւ հանքի շահագործմանը, ապա նրանց թիվն իրականում շատ քիչ է եւ անգամ, եթե վերեւների հետ պայմանավորվածությամբ էլ դեմ քվեարկեն նախագիծը կընդունվի։
Irakanum.am