00:00:00

Միքայել Մինասյանի հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․ Աղվան Վարդանյան

14:46, 18 օգոստոս 2019

Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը: «Այստեղ նոր բան չկա: Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը. Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսակու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաեւ՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից: Ուշագրավ է էլի մեկ բան. նորերի փաստաբան-քարոզիչները հապաղում են այս հատվածին անդրադառնալ: Զգուշանո՞ւմ են: Ու՞մից, ինչի՞ց: Հետաքրքիր է: Այս գրությունը նրանց հարձակման մղելու փորձ է»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր