00:00:00

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

11:10, 18 օգոստոս 2019

Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զորակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Պատգամավորը ֆեյսբուքյան էջում հերքում է այդ տեղեկությունը` նաեւ նշում, որ կեղծված է հոդվածին կցված եւ իրեն վերագրվող նամակը, որն, իբր, ինքն ուղղել է «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին: «Օրեր առաջ ռուսական կայքերից մհրաեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը»,- գրել է նա: Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր