00:00:00

Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել. պարզաբանում

17:07, 17 օգոստոս 2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգանի այցը Արցախ կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Այս մասին պարզաբանում է տարածել Արագածոտնի մարզպետարանը՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի հրապարակմանը: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղեւորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան եւ Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների եւ մարզի պատվիրակությունները: Մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ոչ թե 7-8 ավտոբուս, այն էլ կիսադատարկ, այլ 1 ավտոբուս՝ Աշտարակ համայնքը ներկայացնող մասնակիցների, եւ 3 միկրոավտոբուսներ՝ Ապարան, Արագածավան եւ Ծաղկահովիտ համայնքների մասնակիցների:  Նշված տրանսպորտային միջոցները ուղեւորվել են նստատեղերի ամբողջական հագեցվածությամբ, այնտեղ ազատ նստատեղեր չեն եղել (դրանցով տեղափոխվել են նաեւ մարզիկների համար նախատեսված մարզահագուստները, հեծանիվներ եւ այլ սպորտային պարագաներ): Թալին համայնքի այցը Արցախ, Համակայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ, կազմակերպվել է մարզի մյուս համայնքներից առանձին եւ այլ ժամանակացույցով: Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են մարզպետարանները՝ մարզպետների անմիջական համակարգմամբ, եւ առնվազն տարօրինակ կլիներ մարզպետի բացակայությունը մարզի պատվիրակության կազմում: Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել, եւ Արագածոտնի մարզպետը ստացել է օգոստոսի համար իրեն հասանելիք վառելիքը: Մարզպետի այցը Արցախի Հանրապետություն կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Ասվածից հետեւում է, որ գործուղումը բնավ «թանկարժեք» բնույթ չի կրել: Մարզպետի գործուղման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար աշխատանքային շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրվա ավարտից կարճ ժամանակ առաջ լրատվականը դիմել է մարզպետարան: Մարզպետարանը չի զլացել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, ավելին պատրաստակամություն է հայտնել հարցումը ստանալուն պես սահմանված ժամկետում պաշտոնապես պատասխանել դրան: Հրապարակ լրատվականին եւ նյութը տարածած մյուս լրատվականներին հայտնում ենք, որ «մարզից ստացած» տեղեկատվությունը թյուր է, ստահոդ եւ իրականությանը չի համապատասխանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր