00:00:00

«Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա». Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

14:12, 17 օգոստոս 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ վերջին աղմուկի մասին հարցին, այդ թվում՝ BBC-ի հրապարակմանը: «Ես տեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի: Ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել: Ես երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա, ժամանակը ցույց կտա: Որպես պատերազմ անցած մարդ երբեք ինքն իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակել»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցին, թե ըստ BBC-ի հրապարակման՝ գեներալ Օգանովսոկու հրամանով են Մարտի 1-ին կրակ արձակել: Հարցին՝ զինվորականը կարո՞ղ է նման հրամանը չկատարել, երբ իր առջև նման խնդիր է դրվում, նա պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող»: «Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա, որն իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետականության համար, Արցախ աշխարհի համար»,-ընդգծեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր