00:00:00

Վճռաբեկ դատարանը մուտքագրել է Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը

20:03, 14 օգոստոս 2019 Իրավական

Վճռաբեկ դատարանը օգոստոսի 6-ին մուտքագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը: Ինչպես տեղեկանում ենք դատական դեպարտամենտի «Ֆեյսբուք»-ի էջից, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան, և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները: Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»,-նշված է հաղորդագրության  մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր