00:00:00

Հայ ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

22:50, 10 օգոստոս 2019 Իրավական

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 9-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մաքսանենգություն և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը: Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր