00:00:00

Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

18:22, 10 օգոստոս 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. o Ստեփանավան-Տաշիր-Գոգավան o Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր