00:00:00

«Այստեղ սադիստ սպա չկա». Մատաղիսի զորամասի հրամանատարը հերքում է բռնության մասին լուրերը

18:05, 10 օգոստոս 2019

Մատաղիղի զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը հերքեց այն, որ իրենց զորամասում սպան զինվորներին պառկեցրել է եւ քայլել նրանց վրայով: Լրագրողների հետ զրույցում նա հերքեց զորամասում զինծառայողների նկատամամբ իրականացվող բռնությունների մասին լուրերը: «Ես ինքս հայոց բանակի սպա եմ, եւ ես ինքս ծնվել եմ հայոց ընտանիքում եւ ծառայություն եմ իրականացնում հայ մարդկանց հետ, այլ ոչ թե այլ ազգի մարդկանց հետ: Եւ ես, լինելով զորամասի հրամանատար, զորամասի բոլոր զինծառայողների նկատմամբ ունեմ այն պատասխանատվությունը, ինչը ունեմ նաեւ իմ ընտանիքի նկատմամբ, իմ երեխաների նկատմամբ: Նմանատիպ լուրեր չգիտեմ՝ ով է տարածել, միգուցե ինքը բանակից, զինված ուժերից ընդհանրապես տեղեկություն չունի եւ գնդապետ Գյոզալյանին երբեք չի տեսել եւ չի ճանաչել, որ այդպիսի լուրեր է տարածել: Զորամասում չկա այդպիսի բան եւ եթե լիներ այդպիսի բան մինչեւ լուրեր տարածելը՝ մենք մեր կողքին ունենք եւ իրավապահ մարմիններ, եւ ունենք հրամանատարական դաս, եւ վերջապես ամենօրյա հսկողության տակ ենք, ժամանակին կբացահայտվեր այդ երեւույթը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ զորամասը հանցավորության տիպար է, հանցավորության որջ է, այստեղ բոլորը սադիստներ են, դա ընդամնեը վարկաբեկիչ խոսք է մեր հասցեին եւ մարտական հերթապահություն իրկանացնող զորամասի հասցեին: Այստեղ սադիստ սպա չկա, այստեղ կան հոգատար սպաներ, ովքեր ծառայություն են իրականացնում իրենց ենթակա անձնակազմի հետ»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ զորամասում բոլոր սպաները դատված են, հրամանատարն ասաց, որ այս պահին զորամասում աշխատում է 3 դատված սպա, որից 2-ը տեխնիկական պատճառներով են դատվածություն ձեռք բերել: Նրա խոսքով` իրենց զորամասում նման բան չի եղել, որ սպան զինվորներին պառկեցնի եւ նրանց վրայով քայլի, սպան փորձել է ձեռք բարձրացնել սպայի վրա, ինչի համար պատժվել  է: Նշենք, որ Forrisghts.am կայքը գրել էր, որ Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար «բեսպրեդել» է տիրում: Սպաներից Արթուր Ֆահրադյանն էլ զինվորներին պառկեցրել է եւ քայլել նրանց վրայով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր