00:00:00

«Լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է». փաստաբան

19:14, 10 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ (Ռ. Բարսեղյանի նախագահությամբ) կայացավ լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ  «Ներքինդիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության հետաձգված նիստը: Արդյունքում կրկին որևէ որոշում չկայացվեց: Գայանե Մանուկյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ դատավորը գործը հանձնելու է վերամակագրման՝ արձակուրդի մեկնելուպատճառաբանությամբ: «Մի քանի նիստ տևած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատարանը որևէ եզրափակիչ որոշում այդպես էլ չկայացրեց: Գտնում ենք, որ լրագրողի արդարդատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է»,-հավելեց Տիգրան Ղազարյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պարզ էր դարձել, որդատական գործի նյութերում իսպառ բացակայում են «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն տալու մասինմիջնորդության փաստաթղթային հիմքերը: Հաջորդ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր