00:00:00

Արիստակեսյանների ընտանիքը ժամանել է հայրենիք՝ մասնակցելու Համահայկական 7-րդ  խաղերին

16:17, 10 օգոստոս 2019 Սպորտ

Այս օրերին Հայաստանում ընթանում են Համահայկական 7-րդ խաղեղրը։ ԱՄՆ-ից հայրենիք է   ժամանել  նաև Արիստակեսյանների ընտանիքը՝ մասնակցելու  Համահայկական  խաղերին։ Irakanum.am-ի հետ զրույցում  Փանոս Արիստակեսյանը պատմեց՝ ընտանիքի հետ է   հայրենիք ժամանել։ «Երեք որդիներս բասկետբոլ են խաղում։ Մենք Սան Ֆրանցիսկոյից ենք։ Հայրենիք են ժամանել նաև իմ եղբոր որդիները։ Բասկետբոլի այս թիմում Արիստակեսյանները շատ են։ Նրանք, իհարկե, պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, սակայն Ամերիկայում հաճախ են հավաքվում ընկերներով, ազգականներով  ու  խաղում», -  պատմեց Փանոս Արիստակեսյանը։ Փանոս Արիստակեսյանի կինն էլ մեր թղթակցի հետ զրույցում պատմեց՝ առաջին անգամ  է հայրենիք ժամանել։ «Ես հիացած եմ Արցախով, Հայաստանով։ Այստեղ ես ինձ զգում եմ իմ տանը։ Մարդիկ այնքան ջերմ են, հյուրընկալ։ Ուրախ եմ, որ իմ զավակները ևս Հայաստան են ժամանել։ Սա նրանց հայրենիքն է, և նրանք պիտի հնարավորինս սերտ կապ ունենան իրենց հայրենիքի հետ», -  նշեց Փանոս Արիստակեսյանի կինը։ Մեր թղթակցի հետ զրույցում   Փանոս Արիստակեսյանը պատմեց՝  իրենք  Ամերիկայում մեծ տոհմ ունեն ու թեև ապրում են հայրենիքից հեռու, բայց հայրենիքը պահում են իրենց   սրտում, տանը խոսում են հայերեն, Արիստակեսյանների զավակները հաճախում են հայկական դպրոց, հայկական եկեղեցի, և չձուլվելու համար Արիստակեսյանները ամուսնանում են հայերի հետ։ Նա ուրախությամբ պատմեց՝ որդին  ու զարմիկներից մի քանիսն աչդեն իսկ  ընտրյալներ  ունեն, որոնք  հայուհիներ են, իսկ նրա որդին՝ Առաքելը   իր ընտրյալի՝  Մարիա Թերեզայի հետ է հայրենիք եկել։ Մարիա Թերեզան մեր թղթակցի հետ զրույցում պատմեց՝ թեև ինքը չի մասնակցում համահայկական խաղերին, բայց սիրով երկրպագում է իր ընկերներին ու հարազատներին։ «Հայրենք ժամանելուց հետո արդեն իսկ հասցրել եմ որոշ տեսարժան վայրեր  գնալ։ Այստեղ մեզ, իսկապես, շատ ջերմ են ընդունում և շատ ուրախ եմ, որ հայրենիք ժամանելու առիթ ստեղծվեց», -  պատմեց Մարիա Թերեզան։ Մեր թղթակցի հետ զրույցում  Փանոս Արիստակեսյանի որդին՝   Առաքել Արիստակեսյանն էլ պատմեց՝ ուրախ է, որ հայրենիքում է, ու հայրենիքում արդեն իսկ հասցրել է նոր ծանոթություններ   ձեռք բերել, նոր ընկերներ ունենալ։ Իսկ Փանոս Արիստակեսյանի եղբոր որդին՝ Մինաս Արիստակեսյան-Արիսյանը  պատմեց՝   Ֆրեզնոյից է եկել Հայաստան։ «Ֆրեզնոյում ունենք ընկերություն, որը զբաղվում է շինարարական աշխատանքներով ու անշարժ գույքի առք ու վաճառքով։ Սակայն աշխատանքից բացի՝ ակտիվորեն նաև սպորտով ենք զբաղվում։ Ամերիկայում հաճախակի հավաքվում ենք  ու բասկետբոլ խաղում։ Նախորդ Համահայկական խաղերին էլ եմ մասնակցել։ Համահայկական խաղերը առիթ   է  հայրենիքը տեսնելու, հայրենիքով ևս մեկ անգամ հիանալու համար։ Ընտանիքով գալիս ենք այստեղ, նոր ընկերներ ձեռք բերում։ Այստեղ եկել եմ զարմիներիս հետ։ Իմ ութ զարմիները հիմա այստեղ են, կողքիս, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք խաղալ մեր հայրենիքում», - նշեց Մինաս Արիստակեսյան-Արիսյանը։ Ի դեպ, Առաքել անունով մի մարզիկ ևս կար Ֆրեզնոյի բասկետբոլի թիմում։ «Մեր մեծ հայրիկի անունն է եղել Առաքել, ուստի և՛ ես, և՛ զարմիս նրա անունն ենք կրում։ Ես ևս պրոֆեսիոնալ սպորտով չեմ զբաղվում, քանի որ Սան Ֆրանցիսկոյում դռների ու պատուհանների կառուցման բիզնեսով ենք զբաղվում։ Ես, իսկապես, երջանիկ եմ, որ Արիստակեսյանների ընտանիքը Հայաստան է ժամանել։ Մենք չորս տարի առաջ էլ ենք Հայաստան եկել՝ մասնակցելու Համահայկական խաղերին։ Ճիշտ է, ապրում ենք հայրենիքիս  դուրս, բայց Ամերիկայում միշտ  կապ ենք պահպանում հայերի հետ, այնտեղ խաղում ենք իրար հետ, խոսում ենք հայերեն և հպարտանում ենք մեր հայկական արմատնելով», -  եզրափակեց Առաքել Մարտո Արիստակեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր