00:00:00

Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ Հայաստանը․ հայազգի հանրահայտ բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը հայրենիքում է

15:37, 10 օգոստոս 2019 Սպորտ

  Այս օրերին Հայաստանում շարունակվում են Համահայկական խաղերը։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայերից ոմանք նախկինում   էլ են եղել հայրենիքում, ոմանք էլ առաջին անգամ են եկել Հայաստան։ Լիբանանից ժամանած   Վարանդ  Քելեջյանը   Irakanum.am-ի  թղթակցի հետ զրույցում պատմեց՝ արդեն երկրորդ անգամն է, ինչ գտնվում է հայտենիքում։ «Նախորդ համահայկական խաղերին ևս մասնակցել եմ։ Մեր «Անթիլիաս» թիմը բասկետբոլի հիանալի, ընկերական թիմ է։ Մենք արդեն մրցել է Գլենդելի հետ։ Իհարկե, պարտվել ենք, բայց Կահիրեի  հետ ևս հանդիպում ունենք, և հույս ունենք, որ պիտի հաղթենք։ Այս անգամ, իհարկե, միայնակ եմ եկել, բայց հաջորդ տարի ընտանիքիս հետ կգամ։ Համահայկական խաղերը մեզ համար հայրենիքում լինելու առիթ է։ Այստեղ զգում ենք, որ մեր երկրում ենք, այստեղ   բոլորս եղբայրաբար ենք վերաբերում միմյանց։  Իրար դեմ խաղալը հետաքրքիր է, բայց երբեք լարվածություն չի լինում մեր միջև»։ «Անթիլիասի»  թիմում խաղացող Ժան Ժակ  Հակոբյանն էլ պատմեց՝ բարեբախտաբար, նախկինում էլ է հայրենիքում եղել։ «Լիբանանում սպորտով շատ եմ զբաղվում։ Սպորտն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում։ Ուրախ եմ, որ առիթ  է ստեղծվել   գալ Հայաստան ու միաժամանակ սպորտային  անսպասելի ու թեժ հույզեր ապրել», -  նշեց Ժան Ժակ Հակոբյանը։ Բասկետբոլիստ Դիոն Նազարյանը, որը հանդես է գալիս Գլենդելի թիմում, մեր թղթակցին պատմեց՝ հայրենիքում նակինում էլ է եղել, սակայն առաջին անգամն է, որ մասնակցում է Համահայկական խաղերին։ «Ես Հայաստան եմ ժամանել  ընտանիքիս հետ։ Ես էլ, եղբայրս էլ մասնակցում ենք Համահայկական խաղերին։ Շատ ենք սիրում մեր հայրենիքը։ Ի վերջո, բոլորս էլ պիտի վերադառնանք   Հայաստան», -  պատմեց Դիոն Նազարյանը։ Գլենդելի թիմում հանդես եկող Նարբե Բժշկյանն էլ  նշեց՝  Հայաստաում   եղել  է բազմաթիվ անգամներ։ «Նախկինում երկու անգամ մասնակցել եմ Համահայկական խաղերին, մեկ անգամ էլ համահոմենեթմենական խաղերին։ Շատ ուրախ եմ, որ Ամերիկայից գալիս ենք Հայրենիք։ Ամերիկայում բեյսբոլային ակումբում եմ աշխատում։ Մեր բասկետբելի թիմն էլ, ի դեպ,  բավական ուժեղ է։ Մեր թիմում կան նաև պրոֆեսիոնալ խաղացողներ», -  նշեց Նարբե Բժշկյանը։ Անդրե Սփայթ Մկրտչյանը, որը Համահայկական խաղերի շրջանակում  հանդես է գալիս Գլենդելի թիմում, զբաղվում է պրոֆեսիոնալ բասկետբոլով։ Նա հայտնի մարզիկ է Ամերիկայում։  Վերջինս իր թիմի կազմում մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և հաղթանակներ ունեցել։ «Հայաստան եմ եկել մայրիկիս հետ։ Երկրորդ անգամ եմ գտնվում հայրենիքում։ Նախորդ անգամ ևս, հայրենիք գալու առիթը թղան Համահայկական խաղերը։  Իմ հայրենիքում՝ Հայաստանում, շատ ջերմ են ինձ ընդունում։ Ես իսկապես, շատ եմ սիրում իմ հայրենիքը՝   Հայաստանը», -  նշեց Անդրե Սփայթ Մկրտչյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր