00:00:00

Էդմոն Մարուքյանը՝ BBC-ի հրապարակման մասին

03:45, 10 օգոստոս 2019 Հասարակություն

Էդմոն մարուքյանի էջում այսուհետ կհրապարակվեն  տեսանյութեր, որոնք ընթացքում ԼՀԿ-ի անդամները կքննարկեն  կարևոր քաղաքական հարցեր։ Իր խոսքում Էդմոն Մարությանը նշեց՝ քննարկվելու են ոչ ֆորմալ հարցեր, քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք չեն քննարկվում  լրատվամիջոցներում։ Երևանի ավագանու  «Լույս»  խմբակցության անդամ  Դավիթ Խաժակյանի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նախ նշեց՝   թեև Խաժակյանը երիտասարդ   է,  բայց  արդեն հասցրել է խորը գիտելիքներ ու քաղաքական կռիռ ձեռք բերել։ «ՀՀ-ում հիմա ապրում ենք մի վիճակում, երբ քաղաքական, ոչ քաղաքական գործիչները, այսպես ասած՝ փորձագետները  թեմայից բեխաբար գնում են եթերների ու լուրջ դեմքերով խոսում են   այդ թեմաներից՝  ապականելով հանրային կարծիքը։ Կան պոպուլյար թեմաներ, երենք քննարկմանը մասնակցելով՝ այդ արդիկ ուզում են հայտնի դառնալ։ BBC-ի  նյութի մասին խոսենք։ Ասում են, որ մասին խոսելով ՝ Քոչարյանի   գործի նյութերից հրապարակվել է, հրապարակված նյութերից  են տրամադրել լրագրողներին, լրագրողները հրապարակում են պատրաստել։ Նրանք պնդում են, որ  փաստաղթեր   ունեն ու այդ հրապարակումները պատրաստել   են։   Եվ եթե ըստ այդ նյութերի գեներալ Օգանովսկին հրաման է տվել, որ մարդկանց վրա կրակեն, ուրեմն այդ նույն քրեական գործի շրջանակում  նա պետք է լիներ մեղադրյալ, այսօր արդեն   ամբաստանյալ, բայց նա կրկին այդ նյութերի համաձայն՝  վկայի կարգավիճակում է գտնվում։   Եթե 10 սպանվածների մասով դեռ քննություն է   գնում, ուրեմն դա գաղտնի  տեղեկատվություն է, իսկ եթե դա   գաղտնի տեղեկատվություն է, որը հիմա հրապարակվել է,  դա նշանակում է՝   ցանկացած ամբաստանյալ դրանից օգտվելով՝ կարող է իր պաշտպանությունն ավելի  լավ կազմակերպել։ Եթե մեկը մարդասպան է կամ հրաման է տվել, որ մարդ սպանեն,  նրա դատվելու հավանականությունը սկսում է նվազել դրա արդյունքում», -   ասաց Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր