00:00:00

Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների միջոցով. Զախարովա

19:25, 09 օգոստոս 2019

ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների միջոցով: Օգոստոսի 9-ին «Իմաստների տարածք» համաժողովում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի  եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում այսօր հարաբերական անդորր է նկատվում: Դրա հետ մեկտեղ մեզ մտահոգում է այն, որ կողմերը տարբեր պատրվակներով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել: Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման շահերին եւ, բնականաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակների որոնմանը», - նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների միջոցով: «Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այն չի փոխվել: Մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի եւ հաշվի առնելով Բաքվի եւ Երեւանի հետ Մոսկվայի սերտ կապերը, շարունակում ենք հանձնառու լինել գործընթացի բազմակողմանի առաջընթացի համար աջակցության ցուցաբերմանը»,-  հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր