00:00:00

Ի՞նչ կապ ունեն Շիրակի մարզի բնակիչները Շշի Մելոյի հետ

21:24, 09 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու կամրջի պայթյունի գործով երեք անձ է  կալանավորվել: Կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբարը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։ Ինքը՝ Մելիք Մանուկյանը տեղի ունեցածը որակել էր «տեռոր»։ Հիշեցնենք, որ արտառոց դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի երկոսին, Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ: Մասնավորապես, նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Ավելի ուշ դեպքը կատարելու համար ձերբակալվել էին Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, որը փաստացի բնակվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը եւ Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, որը փաստացի բնակվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Պետրոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է։ Վերջինիս ընտանիքն այս պահին էլ ապրում է գյուղում։ Գյուղաբնակները մեզ հայտնեցին, որ միայն Էլբակյանի որդին է տեղափոխվել Երեւան։ Թե ինչ խնդիրներ ունեյին Շիրակի մարզի բնակիչները Մելիք Մանուկյանի հետ, Մարմաշեն համայնքի բնակիչները չգիտեն, սակայն գյուղում շրջանառվող հիմնական վարկածն այն է, որ տվյալ անձանց ուղղակի պատվիրել են կազմակերպել պայթյունը։ Թե ովքեր են պատվիրատուները եւ ինչու էին որոշել հիմա վրեժխնդիր լինել Մանուկյանից ցույց կտա նախաքննությունը։ Ամեն դեպքում կատարվածից հետո մի շարք վարկածներ առաջ քաշվեցին: Ըստ Armlur.am-ի՝ Առաջին վարկածներից մեկն այն էր, որ ԱԺ նախկին պատգամավորի հետ կատարվածը միգուցե կապ ունի այս տարի Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մահացել էր մեկ անձ՝ Արտաշես Գեւորգյանը: Արդյունքում միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել: Վարկածներից երկրորդը այն էր, որ կատարվածը միգուցե կապ ունի 2017 թվականին մամուլում տարածված տեղեկությունների հետ, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։ Մասնավորապես, մամուլը գրելէր, մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին, Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր