«Irakanum.am» կայք էջում հիշյալ վերտառությամբ 08.08.2019թ. հրապարակված հոդվածում նշվել է. «Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պարզվում է բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է նախկին իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև քրեական որոշ հեղինակությունների հետ։ Մասնավորապես Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով երիտասարդ Քյարամյանը հաճախ է հանդիպում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի և քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի՝ Բոգոյի հետ։ Վերջինս համարվում է Սամվել Ալեքսանյանի մտերիմը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ եռյակի հանդիպումը պարբերաբար տեղի է ունենում Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում …»:Նշյալ հոդվածում հիշատակված տեղեկություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»։