00:00:00

Մարությանը հարբուխ ունի․ քաղաքապետը հրաժարական չի տա

15:52, 09 օգոստոս 2019

Այսօր տեղի է ունեցավ  Երևանի  ավագանու արտահերթ նիստը, որին քաղաքապետ Հայկ Մարությանը  ներկա չէր։ Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Մարությանը հրաժարականի դիմում է գրել,  և այդ պատճառով էլ չի մասնակցել այսօր կայացած ավագանու նիստին։ Այս տեղեկության իսկությունը ճշտելու համար մեր թղթակիցը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը վերոնշյալ տեղեկությունը որակեց որպես բամբասանք, ապա հորդորեց չհավատալ բամբասանքներին։ «Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նիստի ժամանակ ասաց քաղաքապետի  բացակայության  պատճառը։ Քաղաքապետը վատառողջ է և այսօր չի մասնակցել նիստին,  նա ուղղակի թեթև հարբուխ ունի», -   նշեց  Հակոբ  Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր