00:00:00

Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին»՝ 0։4

03:44, 09 օգոստոս 2019 Սպորտ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Անգլիայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» հետ։ 4։0 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը։ 29-րդ րոպեին իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտայի փոխանցումից հետո բացեց հաշիվը։ 42-րդ րոպեին մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց հաշիվը։ Գոլային փոխանցումը դարձյալ կատարեց Ժոտան։ Երկրորդ խաղակեսում Խիմենեսը ձեւակերպեց դուբլ։ Ավելացված երկրորդ րոպեին էլ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նեւեսը։ Խախտում էր թույլ տվել Սերգեյ Շեւչուկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր