00:00:00

Իշխան Զաքարյանը վերընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում

03:23, 09 օգոստոս 2019 Սպորտ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան: Օրակարգում եղել են հինգ հիմնական հարցեր. Համահայկական ամառային 7- րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2- րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցեր: Ինչպես տեղեկացրեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել Ալբերտ Բոյաջյանը՝ ԱՄՆ- ից, Ստեփան Դեր-Պետրոսյանը՝ Լիբանանից և Ռոլանդ Շառոյանը՝ Հայաստանից։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործող կազմը համալրվել է երեք հոգով. նոր անդամներն են՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը, ամերիկահայ Շահան Սեմերջյանը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր