00:00:00

Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրին

01:53, 09 օգոստոս 2019 Սպորտ

Հայաստանը կրկին կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրի: ՈւԵՖԱ-ի HatTrick ներդրումային ծրագրի մեկնարկը տրվել է 2004 թվականին։ Նպատակը մեկն էր՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցաշարերից գոյացած եկամուտը կրկին ներդնել ֆուտբոլի մեջ։ Այսօր HatTrick-ը մարզական գերատեսչության կողմից ստեղծված համերաշխության և զարգացման ծրագրեր իրականացնող խոշորագույն նախաձեռնություններից մեկն է։ Զարգացման հիմնական ուղիները երեքն են՝ ենթակառուցվածքների զարգացում, կրթություն ու փորձի փոխանակում։ Բացի բուն աջակցությունից, HatTrick-ը խթանում է ազգային ասոցիացիաներին, ակումբներին, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին նույնպես էական ներդրումներ իրականացնել ֆուտբոլի զարգացման գործընթացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր