00:00:00

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

23:34, 08 օգոստոս 2019 Իրավական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի և Իտալիայի միջև արդարադատության ոլորտում առկա արդյունավետ համագործակցության մասին և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Ռուստամ Բադասյանին բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի արդարադատության նախարարի պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար և նշել, որ Նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը: Այդ համատեքստում դեսպան Վինչենցո դել Մոնակոն հաջողելու գրավական է համարել արդյունավետ համագործակցությունը լավագույն փորձն ունեցող երկրների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերից առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր