00:00:00

Ոստիկանները 10-ից ավելի բնակարանային գողություն են բացահայտել ու հայտնաբերել մեծ քանակությամբ զենք

17:07, 08 օգոստոս 2019 Իրավական

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։ Հիշյալ անձինք վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ իրականացրին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվեցին և նրանց տեսադաշտում հայտնված անձինք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին մի շարք հասցեներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր