00:00:00

Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչին

15:28, 08 օգոստոս 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն օգոստոսի 8-ին հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում Կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։ Վաչե Տերտերյանը կարևոր է համարել նաև թիրախային բնագավառում ԿԽՄԿ-ի փորձառության ու գիտելիքների ինստիտուցիոնալացումը Հայաստանի օրենսդրական և նորմատիվային դաշտում՝ ընդհուպ կոմիտեի հետ համատեղ իրականացվող քաղաքացիական պաշտպանության համայնքահեն միջոցառումների թղթակցումը ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր