00:00:00

BBC-ն ինչպե՞ս կարողացավ ձեռք բերել Մարտի 1-ին վերաբերող գաղտնի փաստաթղթերը․ Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը

14:15, 08 օգոստոս 2019

Ինչպես հայտնի է, BBC-ն բացառիկ փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում էին Մարտի 1-ի   իրադարձություններին։ Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ԱԽ քարտուղար Արմենին  Գրիգորյանին՝ իսկ ինչպե՞ս այդ փաստաթղթերը հայտնվեցին տվյալ լրատվամիջոցի ձեռքերում, ինչպե՞ս արտահոսք եղավ։ Անդրադառնալով այս հարցին՝ ԱԽ քարտուղարը  նախ հորդորեց դիմել Քննչական կոմիտե՝ այս հարցի պատասխանը ստանալու համար, ապա ավելացրեց․«  Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,-  ասաց Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց՝ դաղտնիության հարցի հետ առնչվում են բոլոր երկրները: «Մենք ևս ապահովագրված չենք, բայց աշխատում ենք մինիմումի հասցնել այդ վտանգը», -   ասաց ԱԽ քարտուղարկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր