00:00:00

Ո՞ւմ որդին է ինքնասպանություն գործած զինծառայողը. զարհուրելի դեպքի մանրամասները

14:06, 08 օգոստոս 2019

Այսօր առավոտից պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած զարհուրելի լուրը արագ տարածվեց համացանցով՝ Գյումրիում, հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի ծառից կախված դին: «Հրապարակի» տեղեկություններով, Սամվել Մեջլումյանը Գյումրիում հայտնի ընտանիքից է: Նրա հայրը՝ Գառնիկ Մեժլումյանը, Գյումրիի քաղաքապետարանի  փողային  նվագախմբի դիրիժորն է: «Նա պարկեշտ, «շնորքով» մարդու համբավ ունի», - ասաց մեր զրուցակիցը Գյումրիից: Սամվել Մեժլումյանի մասին հայտնի է, որ նա ՊՆ համակարգում ծառայում էր 2009 թվականից, ավարտել էր Երևանի կոնսերվատորիան: Նրա վերջին գրառումը հայտնի սոցցանցում եղել է Աստծո մասին: Քրիստոսի նկարի տակ հուլիսի 19-ին Սամվելը գրել է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»: Քաղաքում վարկած է պտտվում, որ ենթասպան կյանքին վերջ է տվել զորամասում ունեցած խնդիրների պատճառով: Չի կարելի բացառել, որ կատարվածը ինքնասպանություն չէ: Քրեական գործ այս պահին հարուցված չէ: «2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», - հայտնում է Քննչական կոմիտեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր