00:00:00

Ո՞ր նախարարությունը կիրականացնի Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպումը

14:30, 08 օգոստոս 2019

Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում  որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի պետական լիազոր մարմնի ճանաչումը հնարավորություն կտա հանրապետությունում կիրառել աղբահանության և սանիտարական մաքրման  արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման մոդելներ, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման «խելացի» սխեմաներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության  և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց  գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել  մշտադիտարկման միասնական համակարգ: Նշվում է, որ հանրապետության 502 համայնքներից կազմակերպված աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացվում է hիմնականում քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում:  2019 թ. հունիսի 1-ի տվյալներով հանրապետության 60 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։, բացի այդ՝   անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին: Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: 2017 թ. մայիս ամսվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում գույքագրվել է 2031 աղբանոց, 495 հա ընդհնաուր տարածքով։  Համայանքների հետ համագործակցության արդյունքներով մոտ 1600-ը փակվել են, հողածածկվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր