00:00:00

Մենք աջակցելու ենք Արցախում ազատ, արդար ընտրություններին․ Արմեն Գրիգորյան

13:44, 08 օգոստոս 2019

Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  նշեց՝ հայաստանում փորձագետների որոշակի շրջանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի ուղերձները ճիշտ չի ընկալել։
Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ազատ ընտրությունների երաշխավորը։ «Մենք աջակցելու ենք Արցախում ազատ, արդար ընտրություններին, և սա է մեզ համար ամենաառաջնային խնդիրը», - ասաց Գրիգորյանը։ Հարցին՝   իսկ ինչպե՞ս է  ընթանալու այդ աջակցությունը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․  «Այս պահին ընդունման վերջնական փուլում է Արցախում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։ Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն դրանում, որպեսզի լինի մեխանիզմ, որի օգնությամբ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ Արցախում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր