00:00:00

Ընդհանրապես, կարծում եմ՝  քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի․ Արմեն Գրիգորյան

17:57, 08 օգոստոս 2019 Հասարակություն

Այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում    անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Արցախի Սահմանադրությունը փոխելուն վերաբերող՝  Սամվել Բաբայանի նախաձեռնությանը" «Ընդհանրապես, կարծում եմ՝  քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի», -  ասաց ԱԽ քարտուղարը՝ վստահեցնելով՝  ինքն իր ողջ կյանքում  պայքարել    է քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ։ «Եվ կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ», -  հավելեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ և այդ նպատակով 2020 թվականին աշխատանքային խումբ է ձևավորվելու և հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակով է դա արվելու։ «Հայաստանի արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվում են նաև Սահմանադրական փոփոխություններ։  Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է», - ի պատասխան ասաց Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր