00:00:00

Սահմանին ծառայող զինվորների ամսական գումարը կավելանա 2000 դրամով, իսկ մյուսներինը՝ 1000-ով

15:05, 08 օգոստոս 2019

Այսօր Կառավարության նիստի ընթացքում որոշվեց ՝  պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելացնա 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է մոտ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: ՀՀ կառավարության առաջիկա 5-ամյա ծրագրով սահմանված զինծառայողների համար ծառայության բարենպաստ պայմանների ապահովումը և դրամական ապահովության չափերի շարունակական ավելացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր