00:00:00

Ո՞ր դեղամիջոցներն են բաց թողնվելու  միայն դեղատոմսով

14:51, 08 օգոստոս 2019

Այսօր Կառավարության նիստի ընթացքում քննարկվեց դեղատոմսեր գնելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի ու դեղանյութերի հաշվառ կարգը սահմանելու և ՀՀ  Կառավարության 2017 թ նոյեմբերի 9-ի 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու  մասին Կառավարության որոշման նախագիծը։ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը իր խոսքում նշեց՝  որոշումն ընդունվելուց հետո դեղատոմսով բաց  են  փողնվելու հետևյալ դեղերը՝ հսկվող դեղեր ու դեղամիջոցներ, թմրամիձոցներ և  հոգեմետ, հեգեներգործող նյութեր պարունակող դեղեր,   անվճար, արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ միզոտրոպոլ պարունակող  դեղերի մասով։ Մնացած դեղատոմսով դուրս գրվող  դեղերի համար որոշումն ուժի մեջ կմտնի միայն 2023  թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո։ «Այս որոշման արդյունքում ՀՀ-ում գրանցված մոտ 5000 անուն դեղից  միայն 13 տոկոսը կներառվեն  դեղատոմսով բաց թողնվող սույն կարգի  դեղերի  շրջանակում, մնացած՝ ավելի մեծ խմբաքանակը 2023 թվականից  կդառնա պարտադիր, դեղատոմսով դուրս գրվող», -  նշեց առողջապահության փոխնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր