00:00:00

Քաղաքապետարանի մոտ վիճաբանություն սկսվեց. կան բերման ենթարկվածներ

14:20, 08 օգոստոս 2019

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր` օգոստոսի 8-ին, ակցիա անցկացնող ցուցարարների եւ քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց: Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են ակտիվիստ Գագիկ Սարուխանյանը եւ Սոնա Աղեկյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ակցիան իրենք կշարունակեն, սակայն այլ վայրում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ ավելներով բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի մոտ, նրանք պահանջում են լուծել աղբահանության խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր