00:00:00

Երևանի քաղաքապետարանն այս տարի առաջին դասարանցիներին պայուսակներ չի նվիրի, նախատեսված գումարն այլ նպատակով է ծախսվել. «Ժողովուրդ»

13:25, 08 օգոստոս 2019 Հասարակություն

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ Այսինքն՝ շատերին նվեր պայուսակը չի հասել։ Ծնողների պատմելով՝ քաղաքապետարանը այս տարի զգուշացրել է և որոշել է պայուսակ չնվիրել։ Արդյոք Երևանի քաղաքապետարանը պայուսակների նվիրման գործընթացի հետ կապված բացահայտումներ արե՞լ է կամ այս խնդրով դիմե՞լ է իրավապահներին, թե ոչ։ Այս հարցին ի պատասխան Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասաց․ «Առաջին անգամ եմ լսում դրա մասին, որովհետև մշտապես տարեվերջյան միջոցառումների ժամանակ բաժանվել են այդ պայուսակները։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այդ պայուսակը չտար երեխաներին։ Ես ինչքան աշխատում եմ այստեղ, չեմ հիշում երեխաներին պայուսակ չտալու վերաբերյալ որևէ բողոք»։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր, երբ ծնողներն այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը։ Ստացվում էր, որ քաղաքապետարանն անարդյունավետ ծախս է անում։ Ամեն դեպքում, սոցիալապես խոցելի ընտանիքները տարբեր ֆորմատներով օգտվում են քաղաքապետարանի աջակցությունից»,-ընդգծեց Հակոբ Կարապետյանը։ Հանրակրթության վարչության պետը  օրաթերթի հետ զրույցում փոխանցեն, որ այս տարի հանվել է պայուսակներ ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսավորումը, դրա համար էլ ավագ խմբերի երեխաները պայուսակ չեն ստանալու»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր