00:00:00

Կատարո գինիների արտադրող ընտանիքին հաջողվել է հիմնել փոքրիկ ու կոկիկ արտադրամաս և շատ կարևոր տեղ գրավել շուկայում. Ա. Միրզոյան

01:30, 08 օգոստոս 2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախում այցելել է Կատարո գինիների արտադրող ընտանիքի փոքրիկ արտադրամասը եւ իր սոցցանցի էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ. Արցախյան հանրահայտ Կատարո գինիների արտադրող ընտանիքն իմ համար մեր ժամանակների հերոսներից է։ Այս ընտանիքին հաջողվել է համառ ջանքերի, հավատի, նվիրումի ու ամենակարևորը՝ սեփական գործը սիրով անելու շնորհիվ իրականություն դարձնել գաղափարը, շարունակաբար մշակել ու կատարելագործել բանաձևերը, հիմնել փոքրիկ ու կոկիկ արտադրամաս և շատ կարևոր տեղ գրավել շուկայում։ Ինքս գինու մեծ գիտակ չեմ, բայց առավել փորձվածները հավաստում են՝ այս "դժվար" խաղողի սորտից ստացված Կատարոն իսկապես շատ լավն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր