00:00:00

Դատավորի՝ Գագիկ Հեբոյանի համար իննը տարի ազատազրկում պահանջելը մտորելու առիթ է տվել դատավոր Հովհաննես Ավագանին

00:54, 08 օգոստոս 2019

Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը,որի վարույթում է գտնվում Մելիք Մանուկյանի ( Շշի Մելոյի ) եղբոր Ռ.Մանուկյանի կալանավորման միջնորդությունը դեռևս մտորումների մեջ է: Նա այսօր կրկին հետաձգել է Ռ.Մանուկյանի կալանավորման միջնորդության քննարկումը: Նախկինում նշել էինք ,որ ըստ օդում կախված լուրերի,անկախ այն հանգամանքից,որ Մելիք Մանուկյանի ( Շշի Մելոյի ) եղբայրը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ , փաստացի բռնվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո ,այնուամենայնիվ դատավոր Ավագյանը որոշել է իր մտերիմ Ռ.Մանուկյանին խոշոր գրավի դիմաց բաց թողնել և չկալանավորել: Թե ինչ հիմքով կամ Շշի Մելոյից ինչ ակնկալիքով դեռևս անհայտ է: Մելիք Մանուկյանի մերձավոր շրջանակներից հայտնի դարձավ,որ դատավորի այս պահվածքը՝ դատական նիստը հետաձգելը, հնարավոր է կապված լինի Կոտայքի դատարանի մեկ այլ դատավոր՝ խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող , դատավոր Ավագյանի մտերիմ,Գագիկ Հեբոյանի գործի հետ: Դատավոր Գագիկ Հեբոյանին կաշառք վերցնելու պահին ձերբակալել էր Ազգային Անվտանգության Ծառայությունը,կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր գործառույթները իրականացնելիս: Ըստ լուրերի այդ օրվանից սկսած ԱԱԾը ուշադրության կենտրոնում է պահում Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանը: Այսօր էլ մեղադրող դատախազը իննը տարի ազատազրկում է պահանջել դատավոր Ավագյանի մտերիմ,Գագիկ Հեբոյանի համար: Ընդունեք որ ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնվելը և ակնկալվող իննը տարի ազատազրկումը ոչ միայն դատավոր Հովհաննես Ավագյանին ,այլ շատերին մտորելու տեղիք կտա: Սպասենք դեպքերի այս գործով դատավոր Հովհաննես Ավագյանի հետագա մտորումներին և դրանից բխող զարգացումներին:
Արտակ Գալստյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր