00:00:00

Հայաստանում բերման են ենթարկել «օրենքով գողի» եղբորը

01:14, 08 օգոստոս 2019 Իրավական

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ՝ 63-ամյա Սաշա Մելիքյանին, որը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրն է, ով նույնպես հանցավոր աշխարհում «հեղինակություն վայելող է» և նրան ավելի շատ ճանաչում են «Թուրք» մականվամբ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ այցելել են Օշական գյուղի նախկին գարեջրատան տարածքում հայտնաբերել են 3 հատ ծաղկաման։ Պարզվել է, որ ծաղկամանի մեջ աճեցվել է 40-ից ավելի կանեփանման բույս, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է հողամասում։ Այդ վայրից էլ բերման է ենթարկվել Սաշա Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր